Անձնական խնամք
Հակամանրէային օճառի «անակնկալները»
Բոլորն էլ համամիտ են այն համոզման հետ, որ տարբեր հիվանդություններից խուսափելու համար, անհրաժեշտ է ձեռքերը լավանալ: Սակայն պարզվում է, որ այս «մաքուր» գործում պետք չէ չափն անցնել:
Ժամանակակից հակամանրէային օճառներն իրենց կազմության մեջ ունեն այնքան շատ մաքրող փրփուրներ, որոնք կարող են որոշակի վտանգավորությամբ օժտված լինել:
Հակամանրէային օճռաների շատ տեսակների մեջ հիմնական բաղադրատարրը տրիկլոզանն է: Գիտնականներիր կարծիքով, հատկապես, դա է հորմոնային մակարդակի խանգարման, դեղպատրաստուկների նկատմամբ բարձր կայունության, ալերգիայի զարգացման պատճառ հանդիսանում: Բացի այդ, տրիկլոզան հայտանաբերվել է մեզ շրջապատող միջավայրում և, իհարկե նաև, մեր օրգանիզմում:
Իսկ ինչ է տրիկլոզանը
Մինչև XX դարի 80-ական թվականները բժիշկները տրիկլոզանն օգտագործում էին վիրահատություններից առաջ, ձեռքերը լավանալու նպատակով: Սակայն, արդեն 2001թ. քիմիական այս միացությունը դարձավ լվացող միջոցների հիմնական բաղադրատարրը, տարբեր մակերեսների, այդ թվում նաև` մաշկի վրա մանրէների ոչնչացման նպատակով: Ձեռքերի համար նախատեսված հեղուկ օճառի մեջ տրիկլոզանի պարունակությունը 76% է:
Սննդի և դեղերի վարչությունը (FDA) հետազոտություն է անցկացրել` ընդհանուր օգտագործման արդյունաբերական ապրանքների մեջ տրիկլոզանի անվտանգությունը որոշելու համար: Արդյունքն այնպիսին է, որ կասկած է առաջանում դրա կիրառման նպատակահարմարության առումով: Չէ որ ապացուցել են, որ սովորական օճառը ոչնչով բացարձակապես չի զիջում հակամանրէային օճառին:
2004-ից իրավիճակն ընդհանրապես օրհասական դարձավ. մարդու օրգանիզմում տրիկլոզանի քանակությունը մոտ 50%-ով ավելացավ: Այն հայտնաբերվեց և մեզի մեջ, և պլազմայում, տրիկլոզանի առկայության հետքեր գտան նույնիսկ 97% ամերիկուհիների կրծքի կաթի մեջ: Այս քիմիական միացության բարձր քանակությունը կարող է հանգեցնել տեստոստերոնի մակարդակի բարձրացման, հրահրելով քաղցկեղ, նվազեցնելով ծնելիությունը, առաջացնել բնածին արատներ:
Հակամանրէային օճառի օգտագործումը գիտնականների մոտ տարբեր կարծիքներ է առաջացրել: Մի հետազոտության արդյունքների համաձայն, հակամանրէային օճառը կարող է նվազեցնել մանրէների տարածումը: Մեկ այլ հետազոտություն ապացուցում է, որ վնասակար մանրէների ոչնչացումը վերացնում է նաև օրգանիզմին անհրաժեշտ օգտակար մանրէները: Եվ, բացի այդ, ապացուցվել է նաև, որ սովորական օճառն ունի այն նույն արդյունքը, ինչը հակամանրէայինը:
Եթե հաճախակի օգտագործվի տրիկլոզանի պարունակությամբ օճառ, ապա դա կարող է հանգեցնել այն բանի, որ շուտով կդրսևորվեն, այսպես կոչված, գերմանրէներ, որոնք կայուն կլինեն հակաբիոտիկների և որոշ ախտահանող միջոցների նկատմամբ:
Երեխաների համար «միշտ չափից ավելի մաքուր լինելն» այնքան էլ օգտակար չէ: Չէ որ իմունային համակարգը նրանց մոտ դեռ նոր է զարգանում: Եվ այն միջավայրը, որն այնքան հիգիենիկ է, հաճախ արգելանք է դառնում այն սովորական մանրէների համար, որոնք նպաստում են երեխայի իմունիտետի զարգացմանն ու ամրապնդմանը: Իհարկե, ներկայումս կարող են օգտագործել պոլիօքսիդներ և այլ իմունախթանիչներ, սակայն առավել դյուրին և արդյունավետ է երեխային մեծացնել նորմալ միջավայրում, այլ ոչ թե ինչ-որ չափից ավելի ախտահանված աշխարհում:
Հիմնական խնդիրն այն է, որպեսզի երեխայի մոտ սովորություն դառնա ձեքերը միշտ լվանալը: Եվ հասկանալ, որ այն, ինչ մեզ «հաղորդում է կապույտ էկրանը», միշտ չէ, որ ճշմարիտ է:
Այնպես որ, ավելի լավ է նախապատվությունը տալ մեզ այնքան ծանոթ օճառին, որը կարելի է վստահորեն օգտագործել և չվախենալ քիմիական նյութերի մատուցած անակնկալներից:
Կարդացեք նաև
Մարմնի հոտն առաջանում է մաշկի վրա մանրէների և քրտինքի խառնվելու արդյունքում: Այն կարող է փոխվել հորմոնների, սննդի, վարակների, դեղորայքի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների պատճառով...
Բերանի տհաճ հոտը օրգանիզմի ինչ-որ խնդրի մասին վկայող տագնապի ազդանշան է: Այն կարող է լինել ստամոքսի հիվանդությունների, քիթ-կոկորդ խնդիրների դեպքում...
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...
Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...
Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում...
Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը...
Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...
Թևատակերի հատվածում մաշկը բավականին նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ...
Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում...
Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ նման...
Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...
Ներաճած մազերի խնդրին կարող է առերեսվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն